![Սամվել Բաբայանն ու Արամ Սարգսյանը պատերազմի մ...](/imgs/posts/medium/2025/02/0851973.jpeg)
«Հրապարակը» գրում է ․ Չնայած իշխանական հերքումներին, որ արտահերթ ընտրությունների հարցն իրենց օրակարգում չէ, սակայն քաղաքական զարգացումները եւ իշխանության քայլերը շարունակ դրա մասին են հուշում։ Վերջին շրջանում կրկին ակտիվացել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որի թիրախում այժմ արդեն ոչ թե նախկիններն են, Արցախի ղեկավարները, այլ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Բաբայանն ու Արամ Սարգսյանը բացահայտ պատերազմի մեջ են մտել՝ Վազգեն Սարգսյանի եւ Մեղրիի հանձնման, Բաբայանին ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատելու թեմայով:
Ըստ որոշ աղբյուրների, Փաշինյանն անհանգստություններ ունի արեւմտամետների աճող վարկանիշի հետ կապված եւ խրախուսում է նրանց ուղղված հարվածները: Եվ, առհասարակ, առաջնորդվում է «բաժանիր, որ տիրես» սկզբունքով ու փորձում է «ուղղորդել» արցախցիների քվեները, որ դրանք արմատական ընդդիմությանը չհասնեն։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 12․ 02․ 25 թ համարում։