Վարչապետի երեխաները շրջում են 10-20 հոգու ուղ...

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում պարզաբանումներ ներկայացերց երեկ տեղի ունեցած միջադեպից: Տեղեկացանենք, որ վերջինս «Հրազդան» հյուրանոցի մոտ ականատես էր եղել, թե ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը մի տղայի հետ թիկնազորով քայլում, նկարել է, իսկ դրանից հետո նրա մեքենան խուզարկել էին։ 

Դիմելով ՃՈ պետ Եգոր Կարապետյանին, ում հետ տեղի էր ունեցել միջադեպը, Սամսոնյանը խնդրեց աշխատանքից հեռացնել նրան: Նաև նշեց, որ ինքը մեքնենան վարում է օրենքի տարին համապատասխան, չի բացառում, որ երբևէ խախտում կանի և դրա համար պատրաստ է տուգանք վճարել: 

Սամսոնյանը նշեց, որ ժողովրդի միջոցով իշխանության եկած մարդու՝ ժողովրդի թեկնածուի երեխաները ման են գալիս հարկատուների գումարներով կազմվող պետբյուջեից՝ 10-րդ վարչության աշխատակիցներից 10-20 հոգու ուղեկցությամբ՝ 3 ավտոշարասյուններով։ 

«Հիշու՞մ եք, որ Նիկոլ Փաշինյանը որդուն Ղարաբաղ էր ուղարկում, լավ էին արել, Աշոտը խոսում էր, որ ես գնում եմ ծառայելու, գնում եմ սահմանները պաշտպանելու: Բոլորը, այդ թվում ես էլ, մատածում էինք, որ շատ ապահով ենք զգում, որ Աշոտն էնտեղ է, փաստորեն Աշոտն այնտեղ չէ, այնտեղ շատ հաճախակի չի եղել: Խոստանում եմ՝ իշխանափոխությունից հետո պարզել, թե ե՞րբ և ի՞նչ մեքենայով է Աշոտ Փաշինյանը հայտնվել Երևանում»,- ասաց Սամսոնյանը և ավելի ուշ հայտնեց, որ երբ այս մասին հրապարակվել է, հետին թվով արձակուրդ է ձևակերպվել։

Անդրադառնալով թիկնազորով շրջելուն, Նարեկ Սամսոնյանն ասաց. 

«Պարոն Փաշինյան և տիկին Փաշինյան, Դուք եկել եք որպես ժողովրդի թեկնածուներ, ձեր երեխաները ման են գալիս 10-20 թիկնապահի մասնակցությամբ։ Այո՛, դուք վախենում եք ձեր երեխաների համար։ Սա է ձեր իրական իշխանության գնահատականը»,- ասաց նա։