Դեկտեմբերի 23-ի առավոտյան հրկիզվել է Հունաստանի Սալոնիկ քաղաքի թուրքական հյուպատոսարանում աշխատող դիվանագետներից մեկի մեքենան: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` անհայտ անձը կամ անձինք պարաֆին են դրել թուրք դիվանագետի ավտոմեքենայի անիվների տակ և այրել:
Հրդեհը մարելու համար դեպքի վայր է ժամանել Սալոնիկի հրշեջ-փրկարարական ջոկատը: Նշվում է, որ հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Դեպքի կապակցությամբ Հունաստանի ոստիկանությունը հետաքննություն է սկսել:



