Սահմանվել են երթևեկային սահմանափակումներ

Երևան քաղաքի Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ, վերջին դեֆորմացիոն կարի նորոգման աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները:  

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։