Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան նոյեմբերի 19-ին, 21-ին, 26-ին, 28-ին, դեկտեմբերի 2-ին և 4-ին ԿԳՄՍ նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2):
Հավակնորդները պետք է ԿԳՄՍ նախարարություն ներկայանան անձը հաստատող փաստաթղթերով՝ քննության մեկնարկից 30 րոպե առաջ:



