Սահմանին լարված է, իսկ իշխանությունը կուսակցո...

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սահմանում, Արցախյան առաջնագծում լարվածությունն արդեն պրկված է։ Դեռ երեկ հերթական վիրավորի մասին լուրն էր հաղորդում պաշտպանության նախարարությունը, ու իրարահաջորդ տեղեկություններով նշում լարվածության պահպանման մասին։ Իսկ այդ պահին ի՞նչ էին անում պաշտպանության նախարարն ու երկրի պատասխանատուները՝ ոչինչ։ Հավաքվել էին Սայաթ Նովա պողոտայի իրենց հավաքակայանում ու քպական հարցերն էին քննարկում։ Կուսակցության փոխնախագահներ էին որոշում, մանր մունր հարցեր էին արծարծում։ Իսկ սահմանին լարված էր, լարված է։ Բոլորն անհանգիստ են, ձգված են։ Սրանք միայն տոնածառ են զարդարում, լույսեր կախում, իրենց իշխանական մանրավաճառությամբ զբաղվում։