Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտան...

Այն հատվածներում, որտեղ Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատվել է, ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը:

Այս մասին վստահեցրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցերին:

Նա ընդգծեց, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք, քան սահմանազատված սահմանը:

«Եթե որևէ մեկը կասի, որ երկրագնդի վրա կա ավելի գործուն անվտանգության երաշխիք, քան սահմանազատված սահմանը, դրան պետք է չհավատաք: Հետևաբար, այն հատվածներում, որտեղ ունենք սահմանազատված սահման, ապահովված է անվտանգության ամենաբարձր հնարավոր երաշխիքը»,–ասաց Փաշինյանը: