«Սահմանազատման» հերթական հետևանքը

Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը «սահմանազատման» հերթական հետևանքն է ներկայացրել․

«Կիրանցեցիների վարելահողեր տանող միակ ճանապարհը, սահմանազատումից հետո նույնպես անցել է Ադրբեջանին:

Սա էնքան երկրորդային խնդիր ա, որ մարդիկ անգամ չեն խոսում սրա մասին, բայց դե իմացեք էլի:

Այդ վարելահողերում կա ցանված մոտ 30 հա հացահատիկ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «սահմանազատված» Կիրանցի բնակչուհին: