«ՎԵՏՕ» շարժումն այսօրվանից սկսած բախելու է բոլոր քաղաքական ուժերի դռները, Մատենադարանի մոտ հայտարարեց շարժման առաջնրոդ Նարեկ Մալյանը։
Մալյանը պարզաբանեց, թե ինչու են եկել Մատենադարան.
«Մեր պետության երեք խորհրդանիշերն են՝ նախագահը, Սահմանադրությունը, Վեհամոր Ավետարանը, որի վրա երդվում է նախագահը, մենք չունենք նախագահ, մեր Սահմանադրությունը պղծում են, միակ կետն այդ խորհրդանիշներից, որի շուրջ համախմբվելու անհապաղ կարիք կա, դա Ավետարանն է, մենք եկանք հասանք Մատենադարան, որտեղ պահվում է հենց այն ավետարանը, որի վրա երդվում է այս պահին տուրիստի կարգավիճակում շրջագայող նախագահը», - ասաց նա։



