
Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:
ՍԴ նախագահի ընտրության համար այսօր ինքնաառաջադրվել էր ՍԴ դատավոր Արման Դիլանյանը:
Առաջադրվել էին նաև Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի թեկնածությունները, որոնք հանդես էին եկել ինքնաբացարկի հայտարարությամբ։
Սեպտեմբերի 25-ին անհրաժեշտ ձայների բացակայության պատճառով ՍԴ նախագահ չէր ընտրվել։