«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ՍԴ-ում ճգնաժամ չի տեսնում.
«213 հոդվածի մեջ անձամբ սահմանադրական ճգնաժամ չեմ տեսնում, բայց ունենք պատգամավորներ մեր խմբակցությունից, որոնք այդպես չեն կարծում», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի հայտարարությանը:
Անդրադառնալով վեթինգի մասին առանձին օրենք ունենալուն և վեթինգ իրականացնող մարմնի ստեղծմանը՝ Գաբրիելյանը նշեց, որ դրա անհրաժեշտությունը չկա, ոչ էլ վեթինգ իրականացնող առանձին հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա, մինչդեռ կարևոր է դատաիրավական բարեփոխումներ իրականացնել.
Ըստ պատգամավորի` Վենետիկի հանձնաժողովը կաշկանդված է.
«Եթե դուք նկատել եք, իր բոլոր հայտարարությունների մեջ՝ անկախ նրանից դա Հայաստանի, թե մեկ այլ երկրի մասով է, միշտ նշում է, որ դա պետք իրականացվի տվյալ երկրի Սահմանադրության պահանջների պահպանմամբ: Այդ կառույցն էլ է սահմանափակված և հասկանում է, որ սա ինքնիշխան պետություն է և մեր համար կարևորը մեր քաղացիների կողմից ընդունված Սահմանադրությունն է», - նշեց պատգամավորը:



