Սա հայրենիքի համար մղվող գործընթաց է, որին պե...

Մանուկ Թորգոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ես` Մանուկ Թորգոմյանս 44֊օրյա պատերազմի մասնակից եմ։ Ես կռվել եմ հանուն Արցախի և ՀՀ պետականության, կռվել եմ, որ Արցախի և Հայաստանի դրոշները մնան կանգուն, կռվել եմ, որպեսզի Արցախը երբեք չլինի Ադրբեջանի կազմում։
Ես միանում եմ հայրենիքի համար պայքարող ժողովրդին, և կոչ եմ անում բոլոր մարտական ընկերներիս ևս միանալ այս պայքարին, քանի որ այլևս հնարավոր չէ այս իրավիճակը հանդուրժել։

Սա քաղաքական պայքար չէ, ես քաղաքականության հետ որևէ աղերս չունեմ. սա հայրենիքի համար մղվող գործընթաց է, որին պետք է միանան բոլոր հայրենասեր հայերը։