Սա Հայաստանի սուբյեկտայնության ինքնակամ ստորա...

«Ըստ ռուսական պաշտոնական լրատվամիջոցի հաղորդման, Հայաստանը, չմասնակցելով ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը, պարտավորվել է միանալ ընդունված փաստաթղթերին»,-գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նրա խոսքով. «Դա Հայաստանի սուբյեկտայնության ինքնակամ ստորադասում է նշանակում: Այսինքն, ընդունվում են փաստաթղթեր, որոնց քննարկմանը Հայաստանն իր նախաձեռնությամբ չի մասնակցում, տեսակետ չի հայտնում, իր շահերից ելնելով առաջարկներ չի անում, սակայն ընդունված փաստաթղթերին ավտոմատ կերպով միանում է:

Խոսքը գնում է անվտանգային համակարգի մասին:

Միայն Հայաստանը ղեկավարող պարոն Թյուրիմացությունն է կարող նման անհեթեթ պահելակերպ որդեգրել»։