Ռյազանի ձեռնարկությունում արտակարգ պատահարի հ...

Ռուսաստանի Ռյազանի մարզի ձեռնարկություններից մեկում տեղի ունեցած պատահարի և հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:

«Լեսնոյ ավանում վթարային-փրկարարական աշխատանքների վայրում դուրս է բերվել ևս մեկ զոհվածի մարմին», - ասել են Արտակարգ իրավիճակների նախարարությունում: 

Ընդհանուր առմամբ, տուժել է 158 մարդ, որոնցից 25-ը զոհվել է, հավելել են գերատեսչությունում:

Վառոդի արտադրամասում պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 15-ին։ Օգոստոսի 18-ը Ռյազանի մարզում հայտարարվել էր սգո օր։