Մենք հետաքրքրված ենք Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես նաև ՌԴ, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների պայմանավորվածությունների իրագործմամբ, այդ թվում` տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։ Այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա համոզմունք է հայտնել, որ Թուրքիան կառուցողական և օգտակար դեր կարող է ունենալ այս ջանքերում։



