Ռուսաստանը պատշաճորեն կարձագանքի իր սահմաններ...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր տեսակապային ռեժիմով տեղի ունեցած ԱԽ նիստում հայտարարել է, որ Ռուսաստանը պատշաճ կերպով կարձագանքի իր սահմանների մոտ սպառնալիքներին։ ԱԽ մշտական անդամների մասնակցությամբ տեղի ունեցած նիստում նա մասնավորապես խնդրել է զեկուցել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ապա ասել է․ «Այս հարցն, անշուշտ, պետք է միշտ լինի մեր ուշադրության կենտրոնում, և մենք դրան պետք է ժամանակին և պատշաճ կերպով արձագանքենք՝  նկատի ունենալով այն սպառնալիքները, որոնք ստեղծվում են մեզ համար»։