Ժամանակն է, որ Զելենսկին հեռանա․ Մասկ

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակն է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքի իր պաշտոնը։ Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին գրառումը։

«Եվ կոտորածը շարունակվում է... Ժամանակն է, որ Զելենսկին հեռանա», - գրել է Մասկը։

Ձեռնարկատերը պատասխանել է X օգտատիրոջ գրառմանը, որը ենթադրել է, որ Զելենսկու հիմնական վախը հակամարտության դադարեցումն ու նախագահական ընտրությունների անցկացումն է։ Գրառման հեղինակը նշել է, որ Ուկրաինայի առաջնորդը չունի ռազմական գործողությունները դադարեցնելու մտադրություն։