
Ուկրաինական կողմը Ռուսաստանի Դաշնությանը ներկայացրել է անձանց ցուցակ փոխադարձ հայրենադարձման համար. Մոսկվան պատրաստ է Կիևին հանձնել 31 հոգու: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հայտնել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։
«Ուկրաինական կողմը փոխադարձ հայրենադարձման համար մեզ ներկայացրել է այն քաղաքացիների ցուցակը, որոնց նրանք մեզ կխնդրեին Ուկրաինային հանձնել առանց որևէ պայմանի։ Այսօրվա դրությամբ 31 մարդուց բաղկացած ցուցակն ուղարկվել է ուկրաինական կողմին», - լրագրողներին ասել է նա։
Մոսկալկովան հստակեցրել է, որ Ուկրաինայում առաջվա պես պահվում է Կուրսկի մարզի 31 բնակիչ։