Ռուսաստանը կողջունի ԵՄ միջնորդական ջանքերը ղա...

Ռուսաստանը կողջունի ԵՄ միջնորդական ջանքերը ղարաբաղյան բանակցություններում, եթե դրանք կօգնեն առկա պայմանավորվածությունների կատարմանը, ТАСС-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գոյություն ունեցող եռակողմ համաձայնագրերի կատարման ուղղությամբ աշխատանքները լավ են ընթանում: