Հելսինկիում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ Ֆինլանդիայի հետ երկկողմ հարաբերությունները գործնականում ավերված են ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության պատճառով։ Այս մասին հայտնում է «Известия»-ն։
«Գործնականում, երբ Հելսինկին միացավ դաշինքին, մեր երկրների միջև երբեմնի սերտ և փոխշահավետ երկկողմ համագործակցության հիմքն արդեն գործնականում ամբողջությամբ ոչնչացվել էր ֆիննական կողմի ջանքերով»,-ընդգծել են դիվանագիտական առաքելությունում։
Դեսպանատունը նշել է, որ առևտրատնտեսական հարաբերությունները հասցվել են նվազագույնի նույնիսկ 2022 թվականին, քանի որ Ֆինլանդիայի իշխանությունները հնարավորինս դժվարացրել են Ռուսաստանի հետ հարաբերությունները, այդ թվում՝ միանալով Եվրամիության պատժամիջոցներին։



