Ռուսաստանը Հայաստանին ու Ադրբեջանին կօգնի «լո...

Rusarminfo-ն հաղորդում է, որ ՌԴ ԱԳ նախարարությունը մեկնաբանություն է տարածել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման մասին Բիշքեկյան արձանագրության՝ ուժի մեջ մտնելու 25-ամյակի առթիվ.

«ԼՂ հակամարտության կարգավորումը բարդ գործընթաց է: Այն անկումներ ու թռիչքներ է ունենում: Հակամարտության կարգավորման բոլոր առանցքային հարցերում ընդհանուր հայտարարի գալու համար ժամանակ է պահանջվում և հակամարտության մասնակիցների քաղաքական կամքը:

Մենք տեսնում ենք կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել համատեղ աշխատանքը՝ ուղղված կայուն խաղաղության ձեռքբերմանը: Այս մասին են, մասնավորապես, վկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում վերջերս կայացած հանդիպման և Մոսկվայում երկու երկրների ԱԳ նախարարների բանակցությունների արդյունքները»:

ՌԴ արտաքին գերատեսչությունը նաև նշել է՝ Մոսկվան իր կողմից կշարունակի ակտիվորեն աջակցել Երևանին և Բաքվին՝ «փոխզիջումային լուծումներ գտնելու» հարցում, իբրև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ համատեղ, կշարունակի ձեռնարկել հետևողական միջնորդական ջանքեր: