Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով հրավիրել է եվրոպացիներին գալ Մոսկվա, որպեսզի հնարավոր լինի լսել նրանց դիրքորոշումը կարգավորման վերաբերյալ. հինգշաբթի օրը Շենժենում լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը։
«Մենք պետք է հասկանանք, թե ինչ կբերի Եվրոպան այս բանակցություններին (կարգավորման շուրջ — խմբ.): Այդ իսկ պատճառով մենք դիվանագիտական խողովակներով առաջարկել ենք եվրոպացիներին գալ Մոսկվա՝ իրենց դիրքորոշումը հստակեցնելու համար: Երբ դա տեղի ունենա, մենք կորոշենք Ուկրաինայի հետ երկխոսությունը շարունակելու ձևաչափը», — ընդգծել է Պուտինը:



