Ռուսաստանը դադարեցնում է թուրքական մանդարիննե...

Ռոսպոտրեբնադզորը հոկտեմբերի 29-ից կդադարեցնի թուրքական մանդարինների ներկրումը՝ թունաքիմիկատ քլորպիրիֆոսի առավելագույն թույլատրելի մակարդակի գերազանցման պատճառով։ Մանդարինի ներկրված խմբաքանակում ծառայությունը հայտնաբերվել է ՌԴ օրենսդրության պարտադիր պահանջների խախտում։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։

Նշվում է, որ իրավիճակը գտնվում է գերատեսչության վերահսկողության տակ։ Ներկրումը ժամանակավորապես դադարեցվում է վարակիչ հիվանդությունների առաջացումը և տարածումը կանխելու նպատակով։