Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում երկու ուղղաթիռ է բախվել օդում և կործանվել քաղաքի արևմտյան հատվածում։ Փրկարար ծառայությունների տվյալներով՝ զոհվել են ուղղաթիռներում գտնվող բոլոր վեց մարդիկ։ Ռիո դե Ժանեյրոյի ռազմական հրշեջ ծառայությունը հայտնել է, որ ուղղաթիռներից մեկը ընկել է ավտոսրահի կայանատեղիում, որտեղ կայանված էին մի քանի էլեկտրամեքենաներ։ Վթարից հետո հրդեհ է բռնկվել, որը հետագայում մարվել է։
Իշխանությունները սկսել են հետաքննություն՝ բախման պատճառները պարզելու համար։ Ոստիկանությունը հայտնել է, որ զոհերի ցանկում ընդգրկված ուղևորների թվում եղել է նաև ամերիկացի երգիչ և կատակերգու Օլիվեր Թրիի անունը, սակայն առայժմ հնարավոր չի եղել նույնականացնել զոհվածների մարմինները։



