Ռուսական շքեղ «Աուրուս» ավտոմեքենաների արտադրությունը Թաթարստանի «Ալաբուգա» տնտեսական գոտում դադարեցվում է նախագծի ոչ եկամտաբեր լինելու պատճառով։
Ըստ աղբյուրների՝ մեքենաների պահանջարկը չնչին է, իսկ հայտարարված տարեկան 5000 միավորի ծրագիրը եղել է միայն մատակարարներին գրավելու միջոց։
Առաջիկայում նախատեսվում է լուծարել ընկերության գրասենյակները, իսկ արտադրությունը տեղափոխել Սանկտ Պետերբուրգ, որտեղ, սակայն, առկա է կադրային լուրջ դեֆիցիտ։
Ապագայում «Աուրուսների» հավաքումը կշարունակվի միայն НАМИ-ի հարթակում՝ տարեկան առավելագույնը 250 մեքենա ծավալով, ինչը կբավարարի բացառապես ռուսական պետական կառույցների պահանջարկը։



