Եթե վրացական իշխանությունները շփումների վերաբերյալ առաջարկներ անեն, Ռուսաստանը կքննարկի դրանք: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է РИА Новости-ն։
«Եթե մեր վրացի հարևանների կողմից շփումների վերաբերյալ լրացուցիչ առաջարկներ լինեն, մենք, իհարկե, կքննարկենք դրանք», – ասել է Լավրովը Քուվեյթի արտգործնախարար Աբդուլլահ Ալ-Յահյայի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում: