Մոսկվային չի համապատասխանում Ուկրաինայի շուրջ հակամարտության «սառեցման» տարբերակը․ անհրաժեշտ է վերացնել այս ճգնաժամի արմատական պատճառները։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Ինչպես բազմիցս ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, առանց այս ճգնաժամի արմատական պատճառների վերացման որևէ «սառեցում» անհնար է», — նշել է փոխնախարարը։ — «Ակնհայտ է, որ Զելենսկին լիովին կորցրել է կապը իրականության հետ և փորձում է սրել հակամարտությունը՝ դժգոհություն առաջացնելով նաև այն երկրներում, որոնք Կիևը համարում է գործընկերներ»։
«Արժե միայն հիշել քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների բարբարոսական գնդակոծությունները։ Հուլիս-օգոստոս ամիսներին Ուկրաինայի զինված ուժերը ԱԹՍ-ների կիրառմամբ ցուցադրական ահաբեկչական հարձակումներ են իրականացրել այն օբյեկտների վրա, որոնք ապահովում են Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի գործունեությունը՝ առաջին հերթին աշխատելով Ղազախստանի տնտեսության շահերից ելնելով։ Հուսով ենք, որ դրան կհետևի համաշխարհային հանրության համարժեք արձագանքը, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Եվրոպայի երկրներում, որոնք ազդեցություն ունեն Կիևի ռեժիմի վրա և որոնց նավթագազային ընկերությունները ԿԽԿ-ի բաժնետերերն են», — նշել է նա։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն ելնում է նրանից, որ ղազախ բարեկամները հիանալի հասկանում են՝ ահաբեկչության դեմ անհրաժեշտ է պայքարել դրա բոլոր ձևերով և դրսևորումներով։ «Դրան հասնելու լավագույն միջոցը Կիևի ռեժիմի ահաբեկչական ակտիվությունը զսպելն է, Եվրասիայում խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելը՝ Ուկրաինայի շուրջ հակամարտությունը կարգավորելով դրա արմատական պատճառների վերացման հիման վրա։ Սա հենց այն է, ինչին ձգտում է մեր երկիրը հատուկ ռազմական գործողության շրջանակում։ Ինչպես հայտնի է, անվտանգությունը կա՛մ բոլորի համար է, կա՛մ այն չկա ոչ մեկի համար», — ընդգծել է Գալուզինը։



