Ռուսաստանում մեծ հեռահարության X-95 նորագույն ավիացիոն գերձայնային թրթիռ են մշակում: Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի պետ գեներալ-գնդապետ Վլադիմիր Զարուդնիցկին հայտնել Է «Ռազմական միտք» հանդեսի համար հոդվածում:
Մարտական գործողությունների հաջող վարման կարեւորագույն պայմանը նա համարում Է գերիշխելը օդատիեզերական ոլորտում, իսկ այն ապահովել կարելի Է հարվածային եւ կործանիչ ավիացիայի արդյունավետ կիրառման հաշվին: «Այդ նպատակներով Օդատիեզերական ուժերի համար մշակվում եւ սպառազինման են ընդունվում այնպիսի նոր եւ արդիականացված սպառազինության նմուշներ, ռազմական եւ հատուկ տեխնիկա, ինչպիսիք են ռազմավարական Տու-160Մ հրթիռակիր-ռմբակոծիչը, «Դաշույն» ավիացիոն գերձայնային հրթիռային համալիրը, մեծ հեռահարության օդային բազավորման գերճշգրիտ զենքը, մասնավորապես X-95 գերձայնային հրթիռը»,-գրում Է Զառուդնիցկին: