2022 թ. փետրվարից ի վեր Ռուսաստանի Դաշնությունում կանխվել է 118 ահաբեկչական ուղղվածության հանցագործություն: Ըստ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տեղեկատվական կենտրոնի հաղորդագրության՝ որպես դրանց իրականացնողներ են հանդես եկել երիտասարդներ ու դեռահասներ, այդ թվում՝ անչափահասներ։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:
Նշվում է, որ երեքշաբթի օրը Ազգային հակաահաբեկչական կոմիտեի նախագահ, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը կոմիտեի նիստ է անցկացրել, որի ընթացքում մշակվել են կրթության ոլորտում և երիտասարդության շրջանում ահաբեկչության կանխարգելման կատարելագործմանն ուղղված միջոցառումներ։
Ահաբեկչական ուղղվածության հանցագործությունների դասին են պատկանում է ոչ միայն ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու փաստերը, այլև ահաբեկչական կազմակերպություններում հավաքագրելը, ահաբեկչության հրապարակային կոչերը, պատանդներ վերցնելը և այլն։