ՌԴ Դաշնային խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կուտեպովը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Գրիգորենկոյին առաջարկել է սառեցնել այն գործարարների և պետական կորպորացիաների ղեկավարների ակտիվները, ովքեր լքել են երկիրը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ըստ Կուտեպովի, Ռուսաստանում անհրաժեշտ է սառեցնել առաջին հերթին խոշոր ձեռնարկությունների սեփականատերերի ակտիվները, որոնք ձեռք են բերվել սեփականաշնորհման շրջանակներում, ինչպես նաև պետական կորպորացիաների ղեկավարներինը:



