Գիշերը, ի պատասխան Ռուսաստանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Կիևի հարձակումների, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքով խմբային հարված են հասցրել Կիև քաղաքում գտնվող Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտներին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
Հարվածի հետևանքով խոցվել են՝
«ՍԱՄՍՈՒՆԳ-ՈՒԿՐԱԻՆԱ» ընկերության արդյունաբերական ձեռնարկությունը, որտեղ իրականացվել է FP-5 «Ֆլամինգո» ցամաքային տեղակայման թևավոր հրթիռների բաղադրիչների արտադրությունն ու պահպանումը,
մեծ և միջին հեռահարության ԱԹՍ-ների հավաքման արտադրամասը։
Իր հերթին, ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՌԴ խոշորագույն նավթաքիմիական ձեռնարկություններից մեկի՝ «Նիժնեկամսկնեֆտեխիմ»-ի, ինչպես նաև Վորոնեժի մարզում գտնվող «Բորիսոգլեբսկ» ռազմական օդանավակայանի վրա հասցված հարվածների մասին, որտեղ տեղակայված են Սու-34, Սու-35, Սու-30ՍՄ և այլ ավիացիա։
Հարվածներ են հասցվել նաև Սարատովի նավթավերամշակման գործարանին, որը մտնում է «Ռոսնեֆտ»-ի կառուցվածքի մեջ և արտադրում է բենզին, դիզելային վառելիք, մազութ, բիտում և այլ արտադրանք։



