Ռուսաստանն ու Ադրբեջանը տնտեսական համագործակց...

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը ստորագրել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի արձանագրությունը, հաղորդում է ТАСС-ը։

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Աստրախանում հանձնաժողովի 23-րդ նիստից հետո։

Երկու կողմերի պատվիրակությունների կազմում էին Ռուսաստանի և Ադրբեջանի նախարարությունների և գերատեսչությունների, մաքսային ծառայությունների և բանկային հատվածի ավելի քան 40 ներկայացուցիչներ։