Ռուսաստանն այսօր Չինաստանի շնորհիվ ավելի արագ...

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը սովորել է նոր զենք արտադրել այնքան արագ, որքան նախկինում երբեք չի արել:

Այս մասին նա ասել է Սաուդյան Արաբիայում Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բերժե Բրենդեի հետ զրույցում։

Բլինքենը ելույթ էր ունենում Չինաստան կատարած այցից հետո, որի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Չինաստանի բարձրաստիճան ղեկավարների հետ քննարկել է Ուկրաինայի հարցը;

«Եթե նայեք, թե ինչ է արել Ռուսաստանը վերջին տարում զինամթերքի, հրթիռների, տանկերի և զրահատեխնիկայի արտադրության առումով, ապա կտեսնեք, որ դրանք արտադրել է ավելի արագ, քան ժամանակակից պատմության ցանկացած ժամանակ, այդ թվում՝ Սառը պատերազմի ժամանակ։ 

Ինչպե՞ս է նրան դա հաջողվում: Որովհետև հաստոցների, միկրոէլեկտրոնիկայի, օպտիկայի արտադրության զգալի ծավալներ է ստանում հիմնականում Չինաստանից»,- ասել է Բլինքենը։