Ռուսաստանի վրա հեռահար հարվածները նշանակում ե...

Ռուսաստանը բազմիցս նշել է, որ արևմտյան հեռահար զենքի կիրառումը Ռուսաստանի տարածքի նկատմամբ կնշանակի ՆԱՏՕ-ի անմիջական ներքաշում Մոսկվայի հետ հակամարտության մեջ: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում անցկացվող ՀԱՊԿ գագաթնաժողովում։

«Մենք բազմիցս ուշադրություն ենք հրավիրել այն հանգամանքի վրա, որ դա կնշանակի այդ երկրների անմիջական ներքաշում զինված հակամարտության մեջ, քանի որ այդ զենքի կիրառումն առանց ՆԱՏՕ-ի համապատասխան երկրների զինծառայողների, ռազմական  մասնագետների անմիջական մասնակցության պարզապես անհնար է», - Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

«Այնուամենայնիվ, չնայած հակամարտության էսկալացման վտանգի մասին մեր նախազգուշացումներին, մեր տարածքին հարվածներ հասցվեցին»,- հավելել է ՌԴ ղեկավարը: