Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են աշխատել Գազայի հատվածի և Իսրայելի միջև ճգնաժամի պատճառների վերացման ուղղությամբ, հայտնել են Եգիպտոսի ղեկավարի գրասենյակից։
Ըստ հաղորդագրության՝ Պուտինը երկուշաբթի օրը զանգահարել է Ալ-Սիսիին, զրույցի ընթացքում նախագահները քննարկել են տարածաշրջանային վերջին իրադարձությունները և Գազայի հատվածում իրավիճակի սրումը։
Նշվում է, որ երկու երկրների նախագահները «համաձայնել են հրադադարին աջակցելու և խաղաղ բնակչության անվտանգության ապահովման կարևորության շուրջ»։



