«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը համաձայնություն է ձեռք բերել Ռուսաստանի Դաշնության նավթի և գազի Ի.Մ. Գուբկինի անվան պետական համալսարանի հետ՝ բուհի բակալավրիատում ուսումնառության վերաբերյալ (10 տեղ):
Կրթական ծրագրին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան, ռուսերեն լեզվի առնվազն B1 մակարդակ ունեցող անձինք (B1 մակարդակը հաստատում է ռուսերենի ընդհանուր իմացությունը որպես օտար լեզու, և թեկնածուի կարողությունը բավարարել հաղորդակցման հիմնական կարիքները սոցիալական, առօրյա և սոցիալ-մշակութային ոլորտներում):
Դիմորդները կընտրվեն հարցազրույցի և համապատասխան թեստի արդյունքներով:
Ուսուցման և կացության ծախսերը հոգալու է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն: Համաձայնությունը ձեռք է բերվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա.Ռ. Հակոբյանի անմիջական միջնորդությամբ և Երևանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի («Ռոսսոտրուդնիչեստվո») ակտիվ աջակցությամբ:
Ծրագրին մասնակցելու վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է դիմել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ անձնակազմի կառավարման բաժին՝ 010 29 48 62 հեռախոսահամարով։



