Ռուսաստանցի հայը միայնակ բողոքի ակցիա է կազմա...

Ռուսաստանցի հայ Գրիգոր Կեթցյանը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան առջև միայնակ բողոքի ակցիա է կազմակերպել՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով:

Իր պահանջների մասին Կեթցյանը հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ Փաշինյանի և Ալիևի Մոսկվա կատարած այցի ընթացքում կողմերը չեն կարողացել համաձայնության գալ հայ գերիների ազատման վերաբերյալ:

Այսպիսով, Իլհամ Ալիևը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանները: