Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուսական տեղեկատվական֊փորձագիտական դաշտում Հայաստանն այլևս չունի ազդեցիկ սիմպատիզանտներ ու աջակիցներ։
Հակառակը՝ աճում է ազդեցիկ օպպոնենտների թիվը։
Ու սա լուրջ մարտահրավեր է՝ հաշվի առնելով ռուսական մեդիադաշտի և ուղեղային կենտրոնների փոխկապակցվածությունը քաղաքական ու տնտեսական էլիտաների հետ»։