
Շանհայի Համագործակցության Կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ հանդիպումներ ունեցած Թուրքիայի նախագահը ուշագրավ «բացահայտում» էր արել, որից պարզ էր դառնում, որ ռուսական և իրանական կողմերի մոտ մտահոգություններ կան «Թրամփի ուղու» վերաբերյալ։ Այս մասին թելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Չինաստանից վերադառնալիս Էրդողանը, մասնավորապես, նշել է, որ «Ռուսաստանը և Իրանը կհասկանան, որ իրենց մտահոգությունները հիմանազուրկ են»։
Այսինքն, ըստ Էրդողանի, ստացվում է, որ առայժմ այդ երկու պետությունները չեն հասկացել, որ մտահոգության կարիք չկա։
Ի դեպ, չնայած հենց նույն ՇՀԿ գագաթաժողովին հայկական կողմից հնչեցված կոչին, որ պետք է օգտագործել «Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» ձևակերպումը, թե Էրդողանական և թե Բաքվի վարչախմբերը շարունակում են օգտագործել հենց «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ անվանումը»,-գրել է Ոսկանյանը: