Ռուսական անօդաչու թռչող սարքերի պատճառով Քիշն...

Մոլդովայի և Նորվեգիայի իշխանությունները հայտնել են, որ երեքշաբթի օրը Քիշնեւից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մեկնումը հետաձգվել է Մոլդովայի օդային տարածք ռուսական անօդաչու թռչող սարքերի պատճառով։

Չորեքշաբթի օրը Զելենսկին ներկա է եղել Նորվեգիայի թագավոր Հարալդ 5-րդի հուղարկավորությանը։ Արարողությունից կարճ ժամանակ անց նա Նորվեգիայից մեկնել է Կանադա՝ միջանկյալ կանգառ կատարելով Իսլանդիայում։

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն NRK ազգային հեռարձակողին հայտնել է. «Մոլդովայից օդ բարձրանալիս նրա ինքնաթիռը հազիվ է խուսափել  անօդաչու թռչող սարքի կողմից խոցվելուց»։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի աղբյուրը AFP-ին հայտնել է, որ Զելենսկու համար առկա վտանգի մասին պնդումները «չափազանցություն» են եղել։ «Մոլդովայում ազդանշան է գործարկվել, երբ անօդաչու թռչող սարքը մուտք է գործել Մոլդովայի և Ռումինիայի օդային տարածք», - նշել է աղբյուրը։

Մախագահական ինքնաթիռում եղած մի աղբյուր, որը զրուցել է «Financial Times»-ի հետ, հաստատել է Նորվեգիայի վարչապետի ներկայացրած վարկածը վտանգի մասին՝ ենթադրելով, որ խոսքը ռուսական ռեակտիվ շարժիչով «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքի մասին է եղել։

Ուկրաինացի մի պաշտոնյա FT-ին հայտնել է, որ չի կարելի բացառել այն հավանականությունը, որ անօդաչու թռչող սարքը թիրախավորել է Ուկրաինայի նախագահի ինքնաթիռը՝ հաշվի առնելով, թե որքան է այն մոտեցել ինքնաթիռին։

Ըստ «FT»-ի աղբյուրի՝ Զելենսկին առաջարկել է օդ բարձրացնել ուկրաինական «F-16» կործանիչ՝ անօդաչու թռչող սարքը խոցելու համար։ Ուկրաինայի իշխանությունները հետաքննություն են սկսել միջադեպի կապակցությամբ։ Դրոնի թռիչքի հետևանքով վնասներ չեն գրանցվել։