Իրանում դեռ առկա են խիստ մտահոգություններ և հ...

«Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին գրում է․ «Վերջին օրերին լուրեր են տարածվում ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ համացանցում շրջանառվող իրանական հայտարարության մասին: Ես անձամբ Իրանի պաշտոնական և ոչ պաշտոնական որևէ հարթակում չեմ հանդիպել այդ տեղեկատվության իրանական աղբյուրին:

— Ամեն դեպքում, Իրանում դեռ առկա են խիստ մտահոգություններ և հիմնահարցեր՝ Թրիփփ նախագծի վերաբերյալ, որոնք պետք է հանգուցալուծեն երկու երկրների համատեղ շահերին և միմյանցից անբաժան անվտանգային խնդիրներին համահունչ:

— Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը Իրանի կարմիր գիծն է և այդպես էլ կմնա»: