Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են ականազերծել Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Հերհեր բնակավայրի տարածքը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ամեն օր Մարտունու շրջանում, սահմանազատման գծի մոտակայքում ռուս խաղաղապահները չպայթած զինամթերքի, արկերի և ականների որոնման աշխատանքներ են իրականացնում։
Հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները մաքրում են բնակավայրերն ու հարակից գյուղատնտեսական տարածքները։
«Մեկ օրում մոտ երկու հեկտար տարածք է մաքրվել։ Աշխատանքներն իրականացվել են Մարտունու շրջանի բնակավայրերի մերձակայքում։ Նախատեսվում է ևս 15 հեկտար տարածք մաքրել», - ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Աֆանասևը։



