Ռուս խաղաղապահների դուրսբերումը ԼՂ-ից ավարտվա...

Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերումն ամբողջությամբ ավարտված է, ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

«Հունիսի 12-ին ավարտվել է հանրապետության տարածքում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի՝ ​​Ադրբեջանի տարածքից դուրսբերման գործընթացը»,- ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։