Ռուս բլոգերի մահացած կնոջ վերջին գրառումը եղե...

Երեկ երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի։ Ավելի ուշ պարզվել է, որ  մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, իսկ նրա ամուսինը Ռուսաստանում և Հայաստանում հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովն է։

Նա ֆեյսբուքյան իր էջում 5 օր առաջ Նիկոլ Փաշինյանի մասին գրառում է կատարել.
 
«Մեծ պատերազմ է գալիս. Նիկոլ Փաշինյանը փորձում է կանգնեցնել.
Այսօր ես զանգահարել եմ Գերմանիայի կանցլեր Շոլցին, ԱՄՆ պետքարտուղար Բլինկենին, մեր բռնակալ հարեւանին, Իրանի նախագահ Ռաիսիին և Վրաստանի վարչապետ Գարիբաշվիլիին։
Փաշինյանը պնդում է հրատապ հանդիպում Ալիևի հետ՝ պատերազմ կանխելու համար.
Նիկոլ, թող ամեն ինչ ստացվի»։