Մեկնարկել է ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններ...

Լեփ-լեցուն դահլիճում մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը: Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան»  կուսակցությունը։

Դիմելով ներկաներին ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կոչ արեց մի կողմ թողնել տարաձայնությունները և միավորվել Հայաստանի Սահմանադրությունն Ալիևի թելադրանքով չփոխելու հարցի շուրջ:

«Միավորվել և իրազեկել մարդկանց: Մենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը»,-դիմելով ներկաներին` ասաց Նարեկ Կարապետյանը: