Ալիևը Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցն...

Ալիևը Ստեփանակերտում ժապավեն է կտրում՝ վերաբացում է Ստեփանակերտի հիվանդանոցը, իսկ այդ հիվանդանոցը կառուցած Սամվել Կարապետյանը Փաշինյանի իշխանության օրոք բանտում է։

Սա պարզապես քաղաքական հակադրություն չէ։ Սա մեր ժամանակների ամենացավոտ պատկերներից մեկն է։

Սամվել Կարապետյանը Ստեփանակերտում հիվանդանոց էր կառուցել, որպեսզի այնտեղ հայեր բուժվեն, հայ երեխաներ ծնվեն, հայկական կյանքը շարունակվի։

Այսօր այդ նույն հիվանդանոցը Ալիևը հանդիսավորությամբ վերաբացում է՝ արդեն ադրբեջանական դրոշի ներքո։ Իսկ հիվանդանոցը կառուցած Կարապետյանը Հայաստանում կալանավորված է մի գործով, որը ակնհայտ քաղաքական է։