Ռումինիան և Հոնդուրասը կիրակի հայտարարել են Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու մասին: Ռումինիայի վարչապետ Վիորիկա Դենչիլեի և Հոնդուրասի նախագահ Խուան Էռնանդեսի համապատասխան հայտարարություններն արվել են Հանրային գործերի ամերիկա-իսրայելական կոմիտեի տարեկան խորհրդաժողովում:
Երկու երկրներն էլ մտադիր են դեսպանատները տեղափոխել Երուսաղեմ:
Անցած տարվա վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաքը և հայտարարել ամերիկյան դեսպանատունն այդ քաղաք տեղափոխելու մասին: Նմանատիպ որոշում էր կայացրել նաև Գվատեմալան:



