Ռուբեն Ռուբինյանը Ստրասբուրգում հանդիպել է ռո...

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Ստրասբուրգում հանդիպել է ռուսական պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյի և ՌԴ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ: Այս մասին Ռուբինյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում.

«Ստրասբուրգում հայկական պատվիրակության անունից ողջունեցի վեհաժողով վերադարձած ռուսական պատվիրակությանը և վերջինիս ղեկավար Պյոտր Տոլստոյին։ Ուրախ էի կրկին հանդիպել նաև ՌԴ խորհրդարանի մեր գործընկեր հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին, որը նույնպես պատվիրակության անդամ է»- գրել է նա։

Ռուբինյանը նադրադարձել է նաև իր կողմից դեմ քվերկելուն և տեղեկացրել, որ երեկ տեղի ունեցած քվեարկության ժամանակ իր քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ, ինչի առնչությամբ այսօր հայտարարություն է արել ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ և հայտարարությունը կցվել է նիստի արձանագրությանը:

Հանձնաժողովի նախագահը նաև նշել է, որ հայկական և ռուսական պատվիրակությունների միջև որևէ խնդիր չի առաջացել: