ԵԽԽՎ-ն հրավիրել է Ռուսաստանի պատվիրակությանը մասնակցել հունիսի նստաշրջանին, բայց պահպանելով ռուսական պատվիրակության լիազորությունների բողոքարկումը: Համապատասխան բանաձեւն ընդունվել է լույս 25-ի գիշերը:
Բանաձևն ընդունվեց 118 կողմ, 62 դեմ և 10 ձեռնպահ ձայներով։
ՀՀ պատվիրակությունը քվեարկել է հետեւյալ կերպ. Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը դեմ քվեարկեց բանաձևին։ Իիշխանական պատգամավոր Հովհաննես Իգիտյանը չմասնակցեց քվեարկությանը։ Կողմ են եղել ընդդիմադիր պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ից ու Էդմոն Մարուքյանը «Լուսավոր Հայաստանից»։



