Փաստաբան Ռուբեն Մխիթարյանի ձերբակալությունը միանգամայն անօրինական էր։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց վերջինիս փաստաբան Լիանա Գասպարյանը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը ձերբակալվել էր այն բանի համար, որ հոկտեմբերի 20-ին ներկա է եղել Գյումրու քաղաքապետարանի դիմացի հրապարակում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալության դեմ գյումրեցիների բողոքի ակցիայի ժամանակ։ Լինելով փաստաբան՝ Մխիթարյանը փորձել է հանդարտեցնել մարդկանց և նրանց իրավական օգնություն ցուցաբերել։ Մխիթարյանի գործողություններում իրավապահները քրեական բաղադրիչ են տեսել։
Մանրամասն՝ տեսանյութում։



